Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից մահացածների և վիրավորների ընդհանուր թիվը 160 է

14:03, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մինչ օրս ականի պայթյունի հետևանքով մահացել կամ վիրավորվել է 160 մարդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծվել է 15 հազար 510 հեկտար տարածք։

 


© 2009 ARMENPRESS.am