Կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն

18:47, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկանում մահացել է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես գրում է «Ֆրանսպրես»-ը, այս մասին հայտնել է դերասանի իրավաբանը:

Բելմոնդոն ոչ միայն կինոյի դերասան էր, ով հանդես էր եկել ավելի քան 100 ֆիլմում, այլև խաղում էր թատրոնում:


© 2009 ARMENPRESS.am