Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները

13:59, 8 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։

«Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:


© 2009 ARMENPRESS.am