ՀՀ նախագահը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

14:28, 9 Սեպտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմեն Սարգսյանը ՌԴ արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին ու հայրենիքին և զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:


© 2009 ARMENPRESS.am