44-օրյա պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է ներկայացնեն սահմանված ժամկետում

17:00, 9 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝ դիմումները հանձնեն հանձնաժողովին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

«Դրամական օգնություն ստանալու համար շահառուները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին»,- նշում են գերատեսչությունից:

Ծրագրի մեկնարկը տրվել է սույն թվականի հուլիսի 5-ին:


© 2009 ARMENPRESS.am