Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համար

19:20, 9 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս բանկը սկսել է  VISA Signature  պրեմիում դասի  քարտերի տրամադրումը եւ նշված քարտատեսակը օգտագործողներին, VISA համակարգի առաջարկից բացի,  ընձեռում հավելյալ հնարավորությունները.

- Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ «Զվարթնոց» օդանավակայանի  Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար կգանձվի ընդամենը 100 դրամ:

- VISA Signature քարտապաններին կառաջարկվի վարկային սահմանաչափ, որը հնարավոր է  օգտագործել ցանկացած նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոնվերս բանկից, VISA վճարահաշվարկային համակարգը, իր հերթին, պրեմիում դասի VISA Signature  քարտապաններին ընձեռում է հետեւյալ հնարավորությունները՝  աշխարհի ցանկացած միջազգային օդանավակայանում Lounge key-ի  4 անվճար մուտք, ճամփորդական ապահովագրություն,   12% զեղչ  agoda.com -ում,  35% զեղչ  AVIS սպասարկման կետերում, փոխհատուցում ուշացած չվերթների և ուղեբեռների համար, գնումների ապահովագրություն , կոնսիերժ ծառայություն եւ այլն:

Կոնվերս Բանկի առաջարկի մանրամասները`  https://www.conversebank.am/hy/visa-signature/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:


© 2009 ARMENPRESS.am