Հաստատվել են COVID-19-ի 669 նոր դեպքեր, մահացել է 11 մարդ

11:21, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրում կատարվել է 6 783 թեստավորում: Սեպտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք, առողջացել է 586 քաղաքացի, մահացել՝ 11:

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 600 933-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4 979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 111 բուժառու:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 170 է:


© 2009 ARMENPRESS.am