Ադրբեջանում ստեղծվել է թուրքական բանակի հրամանատարության ներկայացուցչություն

13:40, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է թուրքական զինված ուժերն Ադրբեջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ը։ Խմբի կազմում չորս թուրք գեներալներ են ուղարկվել Ադրբեջան։ Խումբը գլխավորում է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ -մայոր Բախտիյար Էրսայը:


© 2009 ARMENPRESS.am