Դավիթ Բաբայանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին

15:32, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն  կապին առնչվող տարբեր հարցեր։

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու,  ինչպես նաև՝ նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար: Նա ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։

 


© 2009 ARMENPRESS.am