ՀՀԿ ԳՄ նիստը քննարկել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին

21:24, 10 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ Գործադիր մարմնից։

«Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am