Իրանի Մեհրան անցակետով ելքն ու մուտքն արգելվել է

13:07, 11 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արևմտյան Իլամ նահանգի նահանգապետը հայտարարել է, որ այդ նահանգի Մեհրանի միջազգային անցակետով ուղևորների Իրան մուտքը կամ ելքը չի թույլատրվելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Մեհրանը փակ է կորոնավիրուսի պատճառով, և ոչ մի ուղևոր չի կարող երկրից մեկնել Իրաք ՝ մասնակցելու Արբաինի ծեսերին:

Իրանի Իլամ նահանգի Մեհրան անցակետը գտնվում է Բաղդադից 230 կմ հեռավորության վրա, Իրանի ամենամոտ սահմանային քաղաքն է Իրաքի մայրաքաղաքին. սահմանն օգտագործվում էր որպես ցամաքային ուղի ուխտագնացների համար, որոնք պետք է ներկա գտնվեին Իրաքում ՝ Արբաինին մասնակցելու համար: Մինչդեռ, համաճարակի պատճառով ուխտավորները չեն կարող մեկնել Իրաքի սուրբ քաղաքներ ՝ Արբաինի արարողությունն անցկացնելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am