Երկու թուրք զինվորական է սպանվել սիրիական Իդլիբում

14:01, 11 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Իդլիբում զոհվել է 2, վիրավորվել 3 թուրք զինվորական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե զինվորականները զոհվել են սիրիական Իդլիբում հարձակման հետևանքով: Թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունեցել, չի հաղորդվում:

 


© 2009 ARMENPRESS.am