ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են պալատի նախագահի ընտրությունները
17:27, 12 Սեպտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են պալատի նախագահի ընտրությունները, որոնց քվեարկությանը մասնակցող փաստաբանների թիվը 2352 է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:
© 2009 ARMENPRESS.am