Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի, Պակիստանի համատեղ զորավարժությունները
15:06, 13 Սեպտեմբեր, 2021ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները տևելու են սեպտեմբերի 12-20-ը:
«Երեք եղբայր-2021» խորագիրը կրող զորավարժությունների հիմնական նպատակը, որին մասնակցում են երեք երկրներ, հանդիսանում է ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումը, ինչպես նաև պատրաստվելը գործողությունների՝ խաղաղ և պատերազմական իրավիճակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
© 2009 ARMENPRESS.am