Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումը

15:26, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ  Քերիմ Վելիևը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am