Իտալիայի պետական կառավարման նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

19:03, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Իտալիայի պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետտայի հետ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանը նախարարին մանրամասն ներկայացրեց պետական կառավարման համակարգում Հայաստանում մեծ թափով ընթացող բարեփոխումները։ Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։


© 2009 ARMENPRESS.am