Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

19:43, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով սեպտեմբերի 13-ին իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

 Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am