Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի կունենա ՀՀ դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն

21:57, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ին, Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի կունենա ՀՀ դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն, որին իր մասնակցությունը կբերի նաև քաղաքապետ Ջիմ Վաթսոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:


© 2009 ARMENPRESS.am