Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը «Արարատ-Արմենիան» է  

10:40, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի աղյուսակը գլխավորում է «Արարատ-Արմենիան»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  երևանյան ակումբն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 15 միավորով «Արարատն» է, իսկ եռյակը եզրափակում է «Սևանը» 13 միավորով: 4-րդն «Փյունիկն» է (10 միավոր), 5-րդը` «Ուրարտուն» (9 միավոր), 6-րդը` «Վանը» (7 միավոր), 7-րդը` «Նորավանքը» (4 միավոր), 8-րդը` «Նոան» (4 միավոր): Ընդամենը մեկ միավոր ունի «Ալաշկերտը», և ոչ մի միավոր չունի ԲԿՄԱ-ն:

Առաջնության 7-րդ տուրը կկայանա սեպտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին: Միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` «Ալաշկերտ»-«Նորավանք», ԲԿՄԱ-«Արարատ», «Վան»-«Նոա», «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու», «Փյունիկ»-«Սևան»:


© 2009 ARMENPRESS.am