Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մեկնել է Թուրքիա

16:21, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ,  14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ- ՌՕՈւ  հրամանատար Ռամիզ Թաիրովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել են Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցությունը Քոնիայում «Սոկոլ ԹուրԱզ - 2021» համատեղ թռիչքային մարտավարական վարժանքների շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թուրքիա էր այցելել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը:

 


© 2009 ARMENPRESS.am