Վարչապետը Էկոնոմիկայի նոր փոխնախարար է նշանակել

19:50, 14 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Իսպիրյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am