Ոստիկանությունը որպես անհետ կորածների որոնում է 37-ամյա կնոջը և նրա որդուն

13:01, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորածներ որոնվում են 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցող քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 համարին:


© 2009 ARMENPRESS.am