Թալիբները Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ստեղծելու ցանկություն են հայտնել

14:11, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբանը» շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ,  այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության փոխարտգործնախարար Էմիրհան Մութթաքին:

Մութթաքին նշել է, որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները կապի մեջ են Թուրքիայի կառավարության հետ:

«Մենք Թուրքիայից ակնկալում ենք աջակցություն Աֆղանստանի ժողովրդին և օժանդակություն ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման գործում, առաջին հերթին՝ Քաբուլի օդանավակայանի վերագործարկման հարցում: Այս հարցերի շուրջ մենք կապի մեջ ենք Թուրքիայի հետ: Մեր բանակցությունները կարող են ավարտվել մոտ ապագայում», - Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am