Թուրքիան Իրաքում կրկին հարված է հասցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին

14:47, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Իրաքում շարունակում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրենց կողմից իրականացվող “Pençe-Şimşek” («Ճանկ-կայծակ») ռազմական գործողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական զինուժը գործողության գոտում կրկին հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է չորս զինյալ: 

Թուրքական ԶՈՒ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ապրիլի 23-ից իրականացնում է “Pençe-Şimşek” («Ճանկ-կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-շանթ») ռազմական գործողությունները:


© 2009 ARMENPRESS.am