Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի

15:03, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  իրանական «Irna» գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:

Նշվում է, որ պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Հայաստանը Իրանին է փոխանցել 6  դատապարտյալի՝  երկրների միջև ստորագրված դատապարտյալների փոխանցման համաձայնագրի հիման վրա:

Ըստ համաձայնագրի ՝ մյուս դատապարտյալներին ևս նախատեսվում է տեղափոխել Իրան:


© 2009 ARMENPRESS.am