Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

19:15, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Ըստ աղբյուրի՝ նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:   


© 2009 ARMENPRESS.am