Սահմանապահներն իրականացնում են Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին հայտնաբերելու աշխատանքներ

12:08, 19 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։

«ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am