Հադրութում իրականացվող որոնումներն արդյունք չեն տվել

17:23, 20 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները սեպտեմբերի 20-ին շարունակվել են Հադրութի շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1667 աճյուն:  

 


© 2009 ARMENPRESS.am