Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է  

13:29, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: Ռոնալդուն 2021-22 մրցաշրջանում վաստակել է մոտ 120 մլն դոլար, որոնցից 70 միլիոնը կազմում է ֆուտբոլիստի բուն աշխատավարձը, իսկ 55 միլիոնը գովազդային պայմանագրերից ստացված եկամուտն է:

Երկրորդ տեղում Արգենտինայի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին է: Նա աշխատել է 110 միլիոն դոլար (75 միլիոն աշխատավարձ, 55 միլիոն գովազդային եկամուտ):

Եվ եռյակի վերջում բրազիլացի Նեյմարն է 95 միլիոն դոլարով` (75 միլիոն աշխատավարձ և 20 միլիոն գովազդային եկամուտ):


© 2009 ARMENPRESS.am