Վլադիմիր Զելենսկին հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում

15:37, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում.

«Ուկրաինայի ժողովրդի անունից անձամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հուսով եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի, ինչպես նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների իրացումը կնպաստի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին ՝ խաղաղություն և բարգավաճում:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ Ուկրաինայի անկախության 30-ամյակի կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար»:

 

 


© 2009 ARMENPRESS.am