«Նոա»-ն գերազանցեց «Վան»-ին

17:27, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Վան»-ը Չարենցավանում ընդունեց «Նոա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Նոա»-ի ֆուտբոլիստները: Մեկնարկից ընդամենը 5 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը: «Վան»-ը հաշվի հավասարությունը վերականգնեց ընդմիջումից առաջ` 45-րդ րոպեին: Երկրորդ կեսում «Նոա»-ին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ: 71-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց նոր փոխարինման դուրս եկած Պայրելին:

Այս հաղթանակից հետո «Նոա»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է (7 միավոր), իսկ «Վան»-ը` 7-րդը (7 միավոր):

Ավելի վաղ կայացած խաղերում «Արարատ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին (0:2), իսկ «Ալաշկերտ»-«Նորավանք» հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am