Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց Sharjah Masters 6-րդ տուրում

21:19, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները շարունակում են ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտություն կրեց: Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը կիսեց միավոր:

Այժմ 6 հնարավորից 5 միավորով առաջատարը Իրանի ներկայացուցիչն է: Արամ Հակոբյանն ունի 3,5, Իսկ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը 3-ական միավոր:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստԱյն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրիցՄրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:

 

 


© 2009 ARMENPRESS.am