ԱՄՆ-ում ծանուցել են ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

13:53, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել Է, որ հաջորդ շաբաթ Ժնեւում կանցկացվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ժնեւում ԱՄՆ-ի եւ ՌԴ նախագահներ (Ջո) Բայդենի եւ (Վլադիմիր) Պուտինի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը բանակցություններ են վարում ռազմավարական կայունության շուրջ, ես վստահ եմ, դուք այդ մասին գիտեք, որոնք կշարունակվեն հաջորդ շաբաթ Ժնեւում»,-ասել Է նա, հանդես գալով Ռուսաստանում Ամերիկյան առեւտրի պալատի ներդրումային խորհրդաժողովի ընթացքում:

Մոսկվան եւ Վաշինգտոնը նաեւ երկխոսություն են վարում կիբեռանվտանգության շուրջ, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հավելել Է դիվանագետը:


© 2009 ARMENPRESS.am