Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահին հրավիրել է Իրան

14:50, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել  է պաշտոնական այց կատարել Իրան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA-ն:

Տեղեկության համաձայն՝ հրավերի պաշտոնական նամակը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին է ներկայացրել ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am