«Ռոմա»-ն հաղթել է «Ուդինեզե»-ին, Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

09:10, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ուդինեզե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մայրաքաղաքային ակումբը կարողաcել է հաղթանակ տոնել՝ նվազագույն հաշվով գերազանցելով մրցակցին: Միակ գնդակը 36-րդ րոպեին խփել է Թեմի Աբրահամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Սերիա Ա-ի մրցաշարայաին աղյուսակում 4-րդն է և ունի 12 միավոր:

 


© 2009 ARMENPRESS.am