Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է

09:59, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը  ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:

 «Կոնվերս Բանկը, ավանդաբար, հիփոթեքային  վարկավորման շուկայի առաջատարներից է:  Բանկն առաջարկում է ֆինանսավորում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ծրագրային միջոցներով՝ մրցունակ տոկոսադրույքներով։ Հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը  մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Էքսպո ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեղում ձեւակերպել հիփոթեք՝ մրցունակ պայմաններով, ինչպես նաեւ անվճար ստանալ Mastercard Standard կամ VISA Classic քարտ »,- ասել են Կոնվերս Բանկում։

Միջոցառմանը մասնակցում են  «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» անդամ կառուցապատողները՝ ներկայացնելով առաջնային շուկայում առկա անշարժ գույքը:

 Միջոցառումը միտված է համախմբել Հայաստանում ոլորտի առաջատարներ կազմակերպություններին, ներկայացնել  Ասոցիացիայի անդամ հանդիսացող կառուցապատողների կողմից առաջնային շուկայում ներկայացվող անշարժ գույքը՝ խրախուսելով վաճառքը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի հաստատմանը:

 Build Armenia էքսպո-ցուցահանդեսը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ-ի կողմից:


© 2009 ARMENPRESS.am