Աճուրդի կհանվեն 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր

12:11, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծով նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Պետական գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում՝ ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը:

Նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև՝ «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:

Ընդունված որոշմամբ նախատեսվում է աճուրդի հանել 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և դրանցից պատրաստված զարդեր:

 


© 2009 ARMENPRESS.am