Հունգարիայում բարձր են գնահատել «Սպուտնիկ V»-ի դերը պատվաստման արշավում

14:44, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան կորոնավիրուսի դեմ ավելի հաջող պատվաստման արշավ չԷր կարողանա անցկացնել, եթե չմատակարարվեր ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատրաստուկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի ժամանակին մատակարարումները Հունգարիային շատ բանով են օգնել «գարնանը Եվրամիությունում առավել արագ եւ առավել հաջող պատվաստման արշավ անցկացնելուն»:

«Ես կասեի, որ առանց «Սպուտնիկ»-ի դա հնարավոր չԷր լինի»,-ասել Է Սիյյարտոն: Դիվանագիտության ղեկավարն ընդգծել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութն իրեն լավ Է դրսեւորել վարակի տարածումը կանխելու գործում: ««Սպուտնիկ»-ն իրեն շատ լավ Է դրսեւորել, հատկապես եթե դուք նայում եք պատվաստումից հետո վարակման դեպքերի թվին, պաշտպանության մակարդակին: «Սպուտնիկ»-ը շատ լավ Է աշխատում»,-պարզաբանել Է նա:

Ավելի վաղ, շարունակել Է Սիյյարտոն, երկրում COVID-19-ի պատճառով օրական գրանցում Էին 200-ական մահ, իսկ տնտեսության մեջ սահմանափակումները յուրաքանչյուր օր բերել են 30-միլիոնական դոլարի կորուստներ:

«Այժմ հունգարացիների շուրջ 68 տոկոսը լիովին պատվաստվել են: Մենք փորձ ունենք, եւ լավ փորձ ունենք»,-եզրափակել Է նախարարը:


© 2009 ARMENPRESS.am