«Արարատ»-ը 5 նոր ֆուտբոլիստ ունի

18:28, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տրանսֆերային պատուհանը փակվելուց առաջ Երևանի «Արարատի» շարքերը համալրել են կոտդիվուարցի երիտասարդ ֆուտբոլիստներ Դագրո Արմանդը (21տ), Լեգբո Ուգուեի Քրիստիան Դիմիտրին (20տ), Սերի Գնոլեբա Էդմոնդ Նարսիսը (21տ), Ամարա Տրաորեն (20տ.), Տիեիդե Զիլե Կեհեմի Սոսենտեն (19տ): Ֆուտբոլիստները տեղափոխվել են Աբիջանի «Ռասինգ» ակումբից:


© 2009 ARMENPRESS.am