Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

21:58, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 24-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ կայքէջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 70 հա խոտածածկույթ։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։

 


© 2009 ARMENPRESS.am