Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու

15:01, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:

Վրաստանի վարչապետը կմասնակցի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Սպասվում է, որ նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ:


© 2009 ARMENPRESS.am