Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի ՄԽ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելու հարցում

16:44, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևն ասել է France24-ին։

Ալիևը հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա:


© 2009 ARMENPRESS.am