Հայ համայնքի շաբաթ Բուենոս Այրեսում. քաղաքային խորհուրդը հայտարարություն է ընդունել

11:19, 1 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը սեպտեմբերի 30-ին ընդունել է հայտարարություն՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 30 ամյակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ  համաձայն հայտարարության, այսուհետ, ամեն տարվա սեպտեմբեր ամսվա չորրորդ շաբաթը հայտարարվում է հայ համայնքի շաբաթ:


© 2009 ARMENPRESS.am