Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի միջնորդության ցուցակում է նաև Գարո Փայլանի անունը

14:11, 6 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» երեք և «ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» մեկ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Յենիշաֆաք»-ը:

Էրդողանի միջնորդագրում տեղ է գտել նաև «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցությունից» հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անունը:


© 2009 ARMENPRESS.am