Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

14:43, 7 Հոկտեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության  դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

«Ընդունելությանը  ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ»,-ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մանրամասնում են ՀՀ ԱԺ-ից:


© 2009 ARMENPRESS.am