ԱՄՆ-ը երկարաձգել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները

09:45, 8 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հետ կապված 2019 թ. Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Սպիտակ տունը:

Պատժամիջոցների տակ են ընկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:


© 2009 ARMENPRESS.am