Իլոն Մասքը հայտարարել է Tesla-ի կենտրոնակայանը Կալիֆոռնիայից Տեխաս տեղափոխելու մասին

17:31, 8 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla Inc ամերիկյան ավտոարտադրողն իր կենտրոնակայանը Կալիֆոռնիայից տեղափոխում Է Օսթին (Տեխասի նահանգ), որտեղ ընկերությունն անցյալ տարի սկսել Է ձեռնարկության կառուցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքն այդ մասին հայտարարել Է հոկտեմբերի 7-ին՝ հանդես գալով Tesla-ի բաժնետերերի ամենամյա ժողովում, որը նույնպես անցկացվել Է Օսթինում:

Մասքը հայտարարել Է, որ Tesla-ն պլանավորում Է ընդլայնել գործողությունները Կալիֆոռնիայում, սակայն նրա հնարավորություններն այդ առումով այնտեղ սահմանափակված են:

«Նայեք Ֆրիմոնթի մեր գործարանին, այն լեփ-լեցուն Է»,-ասել Է Մասքը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մասքը հայտնել Է, որ տեղափոխվել Է Տեխաս, որտեղ կատարվում են նրա մեկ այլ ընկերության՝ Space Exploration Technologies Corp. (SpaceX)-ի հիմնական գործողությունները:

Այն ժամանակ նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել Է, որ Կալիֆոռնիան «չափազանց թուլացել Է» տնտեսական լիդերի իր կարգավիճակում եւ պակաս գրավիչ Է դարձել իր համար:

Տեխասը վերջին տարիներին ավելի ու ավելի շատ տեխնոլոգիական ընկերությունների եւ ստարտապների Է գրավում՝ նրանց առաջարկելով ավելի ցածր հարկեր, քան Կալիֆոռնիայում Է, կանոնավորում, ինչպես նաեւ ավելի հասանելի բնակարան: Հոկտեմբերի 7-ին Մասքը հայտարարել Է, որ բաղադրիչների անբավարարությունը սահմանափակել Է ընկերության հնարավորությունները նոր թողարկման առումով, որոնք վաղուց խոստացվել են ավտոմոբիլների մոդելների շուկայում:

«Այս տարին պարզապես մշտական պայքար Է եղել ավտոբաղադրիչների մատակարարման համար»,-ասել Է նա:

Tesla-ն, հավանաբար, Cybertruck պիկապի արտադրությունը կսկսի հաջորդ տարվա վերջին եւ թողարկման ավելի բարձր ծավալների կհասնի 2023 թվականին, նշել Է Մասքը: Այս տարվա հունվարին նա սպասում Էր, որ ընկերությունը կկարողանա արդեն 2021 թվականի վերջին սկսել Cybertruck-ի մատակարարումները հաճախորդներին: Tesla-ի բաժնետոմսերը 0,5 տոկոսով Էժանացել են հոկտեմբերի 7-ի նախնական սակարկություններում: Ընթացիկ տարվա սկզբից դրանց արժեքն ավելացել Է 12,5 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am