Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

11:45, 9 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը:

Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը:

Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:


© 2009 ARMENPRESS.am