Մերիլենդում կրակոցների հետևանքով երկու կին է մահացել

14:15, 9 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քեփիթոլ-Հայթս քաղաքում կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը:

Սպանված կանանց մարմինները հայտնաբերվել են գրասենյակում:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:


© 2009 ARMENPRESS.am