Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին

14:08, 12 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսպանիայի հետ վստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

«Լիահույս եմ, որ հաստատված կառուցողական երկխոսությունն առավել կընդլայնվի, և Իսպանիան կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 


© 2009 ARMENPRESS.am